«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը Հայաստանում

Սիրանուշ Պետրոսյան

Սեպտեմբերի 26-ից 28-ը Երևանում` Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղի  կունենա “Երկրները մեկ հարկի տակ” փառատոնը: Փառատոնին կմասնակցեն ՀՀ-ում գործող դեսպանությունները, հյուպատոսությունները, նախարարությունները, Հայաստանի արտադրող և ներկրող ընկերությունները, ինչպես նաև արտերկրից ժամանած գործարարները:

Փառատոնին կներկայացվեն երգ, պար, գիտության, կրթության, արդյունաբերության ոլորտի ձեռքբերումներ և այլն:

Փառատոնը կկրի բարեգործական բնույթ, կկատարվեն հանգանակություններ` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով:

Print Friendly