Սկսվեց մեծ պահքը

Այս տարի փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքը: Այն տևում է 48 օր: Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Միայն սննդից հրաժարվելը մարդուն չի ազատում որևէ մեղքից: Պահքի նպատակը առաջին հերթին հոգու մաքրությունն է, այն ազատագրումը ցանկացած տեսակի մեղքից: Պահքի 40 օրը խորհրդանշում է Քրիստոսի 40 օրյա փորձությունը: Նա 40 օր անապատում չկերավ և չխմեց, փորձության ենթարկվելով սատանայից, հանուն մարդկային ցեղի փրկության: Քրիստոս պահքի մասին ասում է.”Երբ ծոմ պահեք տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է , ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ:” Մեծ պահքն ունի 7 կիրակի, 7 հիշարժան օրեր`Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Արմինե Նարինյան

Print Friendly